Արտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը
Քաղաքականություն

Ո՞վ է Խոջալուի սպանդի իրական կազմակերպիչը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի քանի օր հետո Ադրբեջանը մեծ շուքով կնշի հնարածին «Խոջալուի ցեղասպանության» 25-ամյակը և կրկին հիստերիա կբարձրացնի ու ևս մեկ անգամ կմեղադրի հայերին այդ հանցագործության մեջ…

Բազմաթիվ փաստեր կան և հենց նույն ադրբեջանական սկզբնաղբյուրները, որ ապացուցում են, որ այդ ամենում շահագրգռված են եղել Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հակառակորդներն ի դեմս պանթուրքիստական և պանիսլամիստական գաղափարներ ունեցող «Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցության», ովքեր սպանելով 613 քաղաքացու և մեղադրելով գործող իշխանություններին անգործության մեջ հասան իրենց նպատակին.Այազ Մութալիբովը «գահընկեց» արվեց և փախավ Մոսկվա…Իսկ Ադրբեջանում իշխանության եկավ «Ազգային Ճակատի» առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը…

Բոլորն էլ հասկանում են, որ նոր անկախացած Ադրբեջանում ընդդիմադիրների մեջ այդպիսի բարդ օպերացիա կազմակերպողներ չկային… Առավել ևս, երբ բոլորն էլ գիտեին, որ Այազ Մութալիբովի թիկունքում, ով նախկին կոմունիստ էր, կանգնած էր Մոսկվան…

Մութալիբովին տապալելու գործում իր մեծ հետաքրքրությունն ուներ Անկարան… Թուրքիայի իշխանությունները դժգոհ էին Մութալիբովի ռուսամետ քաղաքկանությունից… Նրանց պետք էր Բաքվում տեսնել իրենց դրածոյին… Սակայն Անկարան չէր ցանակնում «հասարակ» ձևով հեռացնել Մուաթլիբովին… Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելին պետք էր մեկ կրակոցով սպանել երկու նապաստակ…Ու այդ ծրագիրը շուտով իրագործվեց…Դա «Խոջալուի ցեղասպանություն» օպերացիան էր, որի արդյունքում թուրքերը սկսեցին մեղադրել հայերին ազերիների դեմ ցեղասպանություն գործելու և միևնույն ժամանակ ձերբազատվեցին Մութալիբովից, ում մեղադրեցին անգործության մեջ… Այազ բեյին փոխարինեց իր թրքամետությամբ հայտնի Էլչիբեյը, ով չէր թաքցնում, որ ապագայում նա Ադրբեջանը տեսնում է Թուրքիայի կազմում…

Այն, որ Խոջալուում տեղի ունեցած սպանդը Անկարայի կազմակերպած սադրանք է, կան բավական ապացույցներ…

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահ Մութալիբովին երկու անգամ են հեռացրել պաշտոնից… Վերջինը՝1992 թ-ի մայիսի 15-ին էր… Դրանից երկու օր հետո թուրքական Hürriyet-ում լույս տեսավ Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրապաշտոնյա մի աշխատակցի հարցազրույց, որում վերջինս չթաքցնելով իր հիացմունքը Մութալիբովի տապալումից հայտարարել էր. «Մեր տղաներն արեցին դա…» (“Our boys have done it”)…Պատահական չէ նաև այն, որ «Խոջալուի ցեղասպանության» համաշխարհայնացման պարտականությունը ստանձնել էին Թուրքիայում հավատարմագրված համաշխարհային ճանաչում ունեցող ԶԼՄ-ների սեփական թղթակիցները… Այդ լրագրողները ազգությամբ կամ թուրք էին, կամ էլ սերտ կապեր են ունեցել թուրքերի հետ… Այսպես, առաջինը այդ մասին Washington Post-ում գրել է լրագրող Թոմաս Հոլցը, ով հետագայում այդ ամենի մասին ադրբեջանամետ մի գիրք էր հրատարակել…

Նույն Հոլցը Խոջալուում տեղի ունեցածի մասին մի այն հոդված էր հրապարակել նաև բրիտանական Sunday Times-ում… BBC-ում ադրբեջանամետ հոդվածներով ակտիվ հանդես էր գալիս այդ նույն Թոմաս Հոլցի կինը, թրքուհի Հիջրան Հոլցը…Reuter-ում՝ Էլիֆ Քաբանը… Milliyet-ում՝ Ռահբար Բաշիրօղլուն… Իր հայատյացությամբ աչքի էր ընկնում ֆրանսիական 5 Channel և բելգիական RTF հեռուստաընկերության օպերատոր Ահմեդ Սելը… Ինչպես երևում է «Խոջալուի ցեղասպանություն» օպերացիայի լուսաբանումը կազմակերպվել էր Անկարայի կողմից…

Հետաքրքիր ևս մեկ փաստ…Անկարան 90-ական թթ-ների կեսերն մի քանի ագամ ընդունել էր, որ խառնվել է Ադրբեջանի ներքին գործերին և փորձել է իշխանության բերել իր նախընտրած գործիչներին…1995 թ-ի ապրիլին Բաքու այցելած Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը ներողություն էր խնդրել Ադրբեջանից՝ վերջինիս ներքին գործերին խառնվելու համար… Ըստ թուրքական ԶԼՄ-ների վերջին անգամ Անկարան փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել Ադրբեջանում 1996 թ-ին, որն ավարտվել է խռովարարների և նրանց թուրք հովանավորների ձերբակալությամբ…

Այսպիսով, կարելի բացահայտ ասել, որ Խոջալուում տեղի ունեցած սպանդը կազմակերվել է Անկարայում, իսկ իրագործվել Ադրբեջանում Թուրքիայի գործակալների՝ «Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցության» ներկայացուցիչների կողմից…Հետագայում այդ ծրագրի իրագործումը ստանձնել է Հեյդար Ալիևը և շարունակում է նրա որդին՝ Իլհամը…

Հ.Գ. «Պատմությունը դատապարտել է Խոջալուի ցեղասպանության մեղավորներին»…Այսպիսի անեծք-հայտարարությամբ է քիչ առաջ հանդես եկել այդ ցեղասպանության կազմակերպիչ Թուրքիայի ԱԳՆ-ն…»: