Ադրբեջանի քաղաքացիները պետք է հասկանան, որ իրավիճակը հետևանք է ալիևների ու հասանովների վարած տխմար քաղաքականության. Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր գիիշերը ադրբեջանական զինուժը դիմելով հերթական սադրիչ գործողությունների, շտապել է իր սովորության համաձայն կրկին մեղադրել հայկական կողմին: Այնինչ հարևան երկրի շարքային քաղաքացիները և, մասնավորապես, այն ադրբեջանցիները, որոնց զավակները՝ իրենց անգլուխ հրամանատարության կողմից տրված հրամանի արդյունքում հայտնվել են անիմաստ զոհի կարգավիճակում և այս պահին նրանց դիակները ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում, պարտավոր են վերջապես հասկանալ, որ դա հետևանք է ոչ այլ ինչի, քան ալիևների ու հասանովների վարած տխմար քաղաքականության…