Ծաղկաձորում ՌԴ անչափահաս քաղաքացի է մոլորվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 14:22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կորած քաղաքացին հանդիսանում է 16-ամյա Կ. Չ. (ՌԴ քաղաքացի):