«Ժամանակ». Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին ԱԺ նախագահ դարձնելու հնարավորությունը։
Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Մոսկվա հենց այդ մի քանի հարցերին ևս պարզություն կտա՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ մինչև 2018-ի ապրիլ, թե՞ ոչ։
Մի բան հստակ է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնում չի շարունակելու պաշտոնավարել։
ԱԺ ընտրությունները լավ կազմակերպելուց և ՀՀԿ-ին հաղթանակ ապահովելուց հետո պաշտպանության նախարար է նշանակվելու Վլադիմիր Գասպարյանը, ով չի ուզում մնալ ոստիկանապետի պաշտոնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում