Տիգրան Աբրահամյանը նշանակվել է Բակո Սահակյանի խորհրդական
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Տիգրան Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական:
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: