Ֆրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը
Տնտեսություն

Ավարտվեց Հայաստանի ջրանկարչության դարաշրջանը․ մշակվում է հողերի 47 տոկոսը

Այսօր վերջապես պարզ դարձավ, թե իրականում Հայաստանում որքան հող է մշակվում և որքանը՝ ոչ։

Իհարկե, դա էլ հստակ ու վերջնական չէ։ Ջրային տնտեսության պետական կոմիտեում հաշվարկել են, որ ոռոգվում է ոռոգելի հողատարածքների 47 տոկոսը, անգամ կեսն էլ չի կազմում։ Եթե մշակովի հողատարածքները կազմում է շուրջ 450 հազար հա, ուստի մշակվում է 250 հազար հա-ը, սակայն եթե ուսումնասիրենք Գյուղնախարարության տվյալները, այն անցնում է 300 հազար հա։ Ինչևէ։

Այն, որ տարիներ շարունակ մշակովի հողատարածքները հասնելու էին գրեթե 100 տոկոսի, ոչ ոք չէր զարմանա, քանի որ Գյուղատնտեսության նախարարությունը թվերը նկարելուց ճիգ ու ջանք էր թափում, բայց դե պարանն ինչքան էլ քաշես՝ այն մի օր կկտրվի և ահա․ անգամ կեսը չի ոռոգվում, իսկ ոռոգվող հողատարածքները հայտնի չէ, թե ինչպես և ինչ քանակությամբ են ոռոգվում։

Նշենք, որ ոռոգման հարցն այդպես էլ մնացել է անլուծելի, հողմշակությամբ զբաղվողները մշտապես դժգոհ են ջրի մատակարարումից, քանի որ ոռոգման համակարգը Ջուր օգտագործող ընկերությունների՝ ՋՕԸ-ի վերածվելուց հետո, դրանց գլուխ կանգնեցին տարածաշրջանի «ճարպիկները», որոնք էլ իրենց ձեռքում էին պահում ջրի հոսույթը, ջրամատակարարման որակը, որը չկար և այլն։

Հատկապես ամռան շրջանում ջրի համար կռիվ-պատերազմները գյուղի մշտական բաղադրիչներից են։ Այդպես էլ այդ հարցը չկարգավորվեց։

Չկարգավորվեց նաև ներտնտեսային ցանցի օգտագործումը․ այն տարիներով ո′չ մաքրվում է, և ո′չ էլ կանոնակարգվում․ ցանցերն այլևս չեն գործում, իսկ եթե հանկարծ որևէ ներտնտեսային ցանց պարզապես մաքրեն՝ այնպիսի թվեր են նկարում, որ անգամ Գյուղնախարարությանն են գերազանցում։

Կարճ ասած` տարիներ շարունակ այս ոլորտից միլիոններ են քաղել, ջրի հաշվին հարստացել են՝ ոչ թե մեկ, այլ ՋՕԸ-ների տարբեր ճյուղեր և ենթակառույցներ։ Իսկ արդյունքում անգամ հողերի կեսը չի ոռոգվում, այդ դեպքում ո՞ւմ էր պետք ՋՕԸ-ներ ստեղծելը, որը դարձել է իսկական պատիժ։ Իհարկե, այդ մասին աշխատում են չխոսել․ ՋՕԸ-ներ ստեղծագործելու համար միլիոններ են ծախսվել։

Ջուրը ջրանցքներով, մայր առուներով հոսում է, և նրա բաշխելը կարող էին համայնքները կատարել՝ պահելով մեկ-երկու աշխատակից, սակայն ստեղծեցին ձրիակերների մի ամբողջ զորաբանակ, որոնք էլ ջուրը դարձրել էին առուծախի առարկա։ Չար լեզուներն ասում են, որ այս ընթացքում, ովքեր ՋՕԸ-ների գլուխ են կանգնել՝ հարստացել են, իսկ այն, որ ՋՕԸ-ների ղեկավարներին ընտրում են համագյուղացիները՝ պարզապես ֆիկցիա է․ նման բան չկա, այն նշանակովի է։

Տարիներ առաջ Ֆինանսների նախարարությունն ընդամենը 4 ՋՕԸ ստուգեց, և միլիոնների անհամապատասխանություն կար հաշվետվություններում, սրանից կարելի է եզրակացնել, որ նույն պատկերն է նաև մյուս ՋՕԸ-երում՝ շուրջ 42 ՋՕԸ կար, վերջերս դրանց թիվը կրճատվել է, սակայն կրճատումը որևէ էական ազդեցություն չի գործի, քանի որ այս կառույցներն արդեն ավանդույթով են աշխատում։

Շատ համայնքներում օրերով ոռոգման ջուր չի լինում, և մարդիկ չեն կարողանում հող մշակել, համայնքներ կան, որտեղ ընդհանրապես ոռոգման ջուր չկա, և զարմանալի չէ, որ հողերի կեսը չի մշակվում։

Գյուղում հող մշակողի համար կարևոր է ջուր ունենալ՝ հողատարածքը ջրելու համար, ոչ թե բարձրաձայնեն՝ դեմքով են շրջվում, կամ էլ կիսադեմով ենք շրջվում դեպի գյուղացին։

NEWSPRESS.am