«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքում ընդգրկված որևէ մեկն իր անձնական փողով չի մասնակցում ընտրություններին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Գագին Ծառուկյանը մինչև ցուցակում անձանց ընդգրկելը մանդատը վայր դնելու դիմումներ է վերցնում։
Ի տարբերություն նախորդ տարիների, ցուցակում ընդգրկված որևէ մեկն իր անձնական փողով չի մասնակցում, և Ծառուկյանն էլ ինքն է որոշում՝ ԱԺ-ում ով պետք է ներկայացնի իր դաշինքը, և ով ոչ։
Ուստի կարելի է ենթադրել, որ այն ցուցակը, որը ներկայացվել է ԿԸՀ՝ գրանցման, ամենևին վերջնական չէ և դեռ ենթակա է շատ երկար հաստատման»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում