Մխիթարյանի գոլը հաղթական էր.«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 1:0 հաշվով
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթական էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համար ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Ֆրանսիայում հաղթեց նվազագույն հաշվով: Երկու դեղին քարտի համար հեռացվեց պաշտպան Էրիկ Բային: Հյուրերը հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստներով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն աչքի ընկավ 17-րդ րոպեին, իսկ 26-րդ րոպեին փոխարինվեց մկանային վնասվածքի պատճառով:
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով եւ 1/8 եզրափակիչում է: