Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը. նա վնասվածք է ստացել (տեսանյութ)
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է ֆրանսիական «Սենթ Էթյենին» և հաղթում է 1:0 հաշվով: 17-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, օգտվելով իսպանացի Խուան Մատայի փոխանցումից, բացեց խաղի հաշիվը:
26-րդ րոպեին Մխիթարյանը վնասվածքի պատճառով ստիպված էր թողնել խաղադաշտը: Նրան փոխարինեց անգլիացի Մարկուս Ռեշֆորդը: