Ֆրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը
Մշակույթ

«Իմ աղոթքի լեզուն». Մայրենի լեզվի օր (լուսանկարներ)

Հայերենը՝ իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու»,

այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

Ջորջ Բայրոն

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում կազմակերպվել էր բաց դաս՝ «Իմ աղոթքի լեզուն» խորագրով: Այն 7-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր հայոց պատմության և հայ եկեղեցու պատմության ուսուցիչ, հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Արտակ Հակոբյանը:

hakbyan-artak
Միջոցառմանը հրավիրված էին աշակերտների ծնողները, մանկավարժները և Արաբկիր վարչական շրջանի դպրոցների հայոց լեզվի ուսուցիչներն ու մեթոդմիավորման նախագահները:

dproc

Յոթերորդցիներն իրենց ուսուցչի օգնությամբ մաշտոցյան շունչ էին հաղորդել դասասենյակին՝ պատկերազարդ տառերով, հայ գրականության մեծերի նկարներով ու գեղեցիկ տապանով, որի մեջ ամփոփված էր հայոց տառերի հավերժ կանգուն ծառը:

mashtoc

tar

tsar

car

cerekuyt
Աշակերտները բանաստեղծությունների, երգերի ու պատմությունների միջոցով ներկաներին փոխանցեցին մեր հանճարների թևավոր մտքերը հայոց լեզվի մասին և ներկայացրին մեսրոպյան գրերի անցած դժվարին ուղին:

ashakert

ashakertner
Նրանք իրենց խոսքում նշեցին, որ թեև օտար լեզուները մեզ զինում են հիմնարար գիտելիքներով, նպաստում կյանքի դժվարին փորձությունների հաղթահարմանը, սակայն հոգու լեզուն, միևնույնն է, մայրենին է: Նկարագրելով մայրենի լեզուն՝ աշակերտները նշեցին նաև, որ լեզուների մեջ հայերենը բացառիկ է, նախ` որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` նոր բառեր կազմելու ճկունությամբ:

ashakert-txa

ashakert-dproc

ashakert-txa-1

ashakertner-txa

Ամփոփելով միջոցառումը՝ աշակերտները ներս բերեցին լույսի կանթեղը, փուչիկներով ձևավորված հայոց եռագույնն ու պաստառ՝ «Հայր մեր» աղոթքով:

kan2ex

axotq

puchikner

Դպրոցի տնօրեն Նունե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար, իր գոհունակությունը հայտնեց, որ կարևորվում է այս օրը և որ մայրենիի հանդեպ նման վերաբերմունք կա: «Սիրե′ք մայրենին, որ ճիշտ դաստիարակեք և ուսուցանեք գալիք սերունդներին»,- ասաց Նունե Ղազարյանը:

nune-xazaryan

Յոթերորդ դասարանի դասղեկ Լաուրա Շահվերդյանն էլ նշեց, որ միջոցառման ողջ ընթացքում ցանկանում էր հայտնվել իր աշակերտների կողքին ու նրանց հետ գովերգել մայրենին:

dasxek

Արտակ Հակոբյանն իր հերթին նշեց, որ իրենցից յուրաքանչյուրը հպարտանում է պերճաշուք հայոց լեզվի գեղեցկությամբ, մեսրոպյան տառերով, հայոց գրի բազմադարյան պատմությամբ: «Եթե մենք ուզում ենք, որ մեր լեզվի գեղեցկությունը չկորչի և հասնի հաջորդ սերունդներին, ինչքան հնարավոր է պետք է խոսենք անաղարտ հայերենով»,- ընդգծեց ուսուցիչը:

artak

usucich

Հիշեցնենք, որ 1999 թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերագույն համաժողովի 30-րդ նիստում փետրվարի 21-ը հռչակվել է Մայրենի լեզվի միջազգային օր, որը նշվում է սկսած 2000 թվականից: Օրվա խորհուրդն ու նպատակն է՝ նպաստել լեզվական և մշակութային բազմաձևության զարգացմանը: