Րաֆֆի Հովհաննիսյանին ասելիք չունեմ. մենք այլևս ընկերներ չենք. Զարուհի Փոստանջյան
«Ժառանգությունը» լքելը շատ դժվար որոշում էր: Այն կայացնելու համար կային հիմքեր, որոնք հիմնականում վերաբերում էին այն ճանապարհին, որն անցել էր կուսակցությունը: Այդ մասին հայտարարեց Զարուհի Փոստանջյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ «Ժառանգությունն» այսօր փաստացի մերժում է իր անցած ուղին, իր արժեքային համակարգը:
«Ես պետք է կայացնեի որոշում, որը վերաբերում էր պայքարի ընկերներին նաև: ԴԺվար էր: Տխուր է, որ ես պարտավորված էի նման որոշում կայացնել»,- ասաց Փոստանջյանը:
Հարցին, թե ունի՞ արդյոք որևէ բան, որ կցանկանար փոխանցել Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ մյուս ժառանգականներին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ասելիք չունեմ, ամեն ինչ ասված է՝ մենք այլևս ընկերներ չենք»:
Զարուհի Փոստանջյանն այս պահին դեռ հստակ չի որոշել, թե ինչով է զբաղվելու:
«Թե ինչ եմ անելու հետո, ես դեռ կներկայացնեմ հանրությանը: Հարկավոր է մշակել հստակ տեսլական, որով ես դարձյալ կներկայանամ…»,- նշեց Փոստանջյանը: