Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ՀՀ-ից ժամանած դիտորդներին, ընդգծելով, որ Մայր Հայաստանի քաղաքական, գիտավերլուծական, հասարակական, տեղեկատվական շրջանակների ներկայացուցիչներն Արցախի բոլոր ընտրություններում իրականացնում են դիտորդական առաքելություն՝ բարձր գնահատելով նրանց անաչառ և արհեստավարժ պահվածքը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև հայկական երկու պետությունների փոխգործակցությանը, ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: