Մեհրիբան Ալիևան նշանակվել է Ադրբեջանի փոխնախագահ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է երկրի առաջին փոխնախագահ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Այդ երկրի սահմանադրությամբ՝ առաջին փոխնախագահը ստանձնում է երկրի ղեկը, եթե նախագահը չի կարող կատարել երկրի ղեկավարի լիազորությունները: