«Իրավունք». ՕՐՕ-ի ցուցակի 90 տոկոսը «Համախմբումից» է
«Իրավունք» թերթը գրում է.
«Ցուցակը կազմված է 148 անձից։ Սակայն դրանցից շուրջ 90 տոկոսը Օսկանյանի «Համախմբում»-ից են, մոտ 7 տոկոսը՝ «Ժառանգություն»-ից, և միայն 3 տոկոսը՝ անկուսակցական։ Հետաքրքիր է նշել, որ ցուցակում երկու հոգի ներկայացնում են «Արդարություն» կուսակցությունը։ Փաստորեն, Սեյրան Օհանյանը, լինելով ՕՐՕ դաշինքի ղեկավար, գրեթե որևէ ազդեցություն չունի դաշինքի ներսում։ Երկրորդ տեղում գտնվող «Ժառանգությունը» նույնպես, կարելի է ասել, զրոյին մոտ ազդեցության ունի դաշինքի ներսում։ Կան ընտրատարածքներ, որտեղ «Ժառանգությունը» ռեյտինգային ցուցակով ընդհանրապես թեկնածու չունի, օրինակ՝ Երևանի թիվ 1 ընտրատարածքը, իսկ մարզայինից՝ Տավուշի թիվ 13 ընտրատարածքում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում