«Ժամանակ». Ներսիկ Նազարյանի ճակատագիրը կորոշվի այս շաբաթ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Այս շաբաթ կորոշվի՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը շարունակելո՞ւ է աշխատել որպես արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, թե՞ ոչ։
Թեև նա պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Ժամանակ»-ի հետ զրույցում վստահորեն ասել էր, թե ինքը շարունակելու է նոր նախարարի հետ շենացնել ԱԻՆ-ը, սակայն Դավիթ Տոնոյանը սկսել է նախարարությունը համալրել իր մարդկանցով, որոնց հետ միասին աշխատելու փորձ ունի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում