Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին
Քաղաքականություն

«Զարուհուն ասում էին՝ չէ՛, մեր նպատակը մանդատը չէ. արդյունքը լինելու է մի քանի մանդատ ստանալը»

Այն, որ «Ժառանգություն» կուսակցությունում լարվածություն էր առաջացել, ու Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել կուսակցությունից՝ վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին ամենևին էլ չի զարմացնում. դա նրա համար նորություն չէր:

Նախկին ժառանգականը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ դեռ 2013 թվականի վերջին կուսակցությունը որդեգրեց մի ուղի՝ մի կողմ թողնելով գաղափարախոսությունը և արտաքին ու ներքին քաղաքականության տարաձայնությունները, միավորել ցանկացած ուժի, որի նպատակը կլինի իշխանափոխությունը:

Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է, որ հենց այդ նպատակով էլ «Ժառանգությունը» միացել էր քառյակին:
«Ես ու մի քանի կուսակից ընկերներ, քննարկումների ժամանակ չէինք պաշտպանում այս տեսակետը: Այդ շրջանում Զարուհին բացակայում էր երկրից: Ճիշտ է՝ այն ժամանակ այդ նպատակը չիրականացավ, քանի որ քառյակը տապալվեց: Այնպես որ՝ այս գաղափարը նոր բան չէ, պարզապես Զարուհին չգիտեր դրա մասին…»,- հիշում է նախկին ժառանգականը:

Նա վստահեցնում է՝ այն, որ այս ուղեգիծը փոխել չի լինի, գիտեր ի սկզբանե: «Եթե կուսակցության ղեկավարը շարժվում է այդ ուղեգծով՝ այն հնարավոր չէ փոխել»,- ասում է Սաֆարյանն ու նկատում, որ իր կուսակիցների նման ինքը երկար չի պայքարել, այլ ուղղակի հեռացել է: Նրանից հետո Անահիտ Բախշյանն է համոզվել, որ պայքարելն անիմաստ է, իսկ այսօր արդեն հերթը հասել է Զարուհի Փոստանջյանին:

«Մեզնից յուրաքանչյուրն իր փորձով համոզվեց, որ «Ժառանգության» այդ կուրսը պարզապես անքակտելի է… Ցավում եմ, որ թիմը, որը հրաշալի ներկայացավ հասարակությանը և անցավ հրաշալի ճանապարհ՝ նման ճակատագիր ունեցավ»:

Ինչ վերաբերում է Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքին, ապա, ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ այն հակասական դաշինք է. նա չի տեսնում, թե ինչպես տարբեր մոտեցումներով ուժերը կարող են հաշտեցնել իրենց դիրքորոշումները՝ տարբեր հարցերի շուրջ:

«Այն տպավորությունն ունեմ, որ խուսափելու են խոսել դրա մասին, քանի որ ո՛չ Վարդան Օսկանյանն է հրաժարվելու իր աջարկած Մադրիդյան սկզբունքներից, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանն է հրաժարվելու Ղարաբաղը ճանաչելու իր գաղափարից, իսկ Օհանյանն էլ կանգնելու է այն գծի կողքին, որը տարիներ շարունակ պաշտպանել է իշխանության ներսում: Բոլորը իրենց դեմքը չկորցնելու համար նախընտրելու են չխոսել շատ խնդիրների մասին: Ռիսակային դաշինք է… ես երկար կյանք չեմ տեսնում»,- ասում է Սաֆարյանը:

Նրա դիտարկմամբ՝ եթե նույնիսկ այս դաշինքը խորհրդարանում հայտնվի, ապա անհասկանալի է, թե ինչպես են քվեարկելու այս կամ այն հարցի քննարկման ժամանակ:

«Եթե միակ միավորող բանը իշխանությանը տապալելն է ու չեն տապալելու, այսինքն՝ համատեղ դրված խնդիրը չեն իրականացնելու, ապա ի՞նչ են անելու հետո… լավագույն դեպքում՝ մի քանի մանդատ ԱԺ-ում: Մինչդեռ Զարուհուն ասում էին, թե չէ՛, մեր նպատակը մի քանի մանդատը չէ: Արդյունքն ավելի մոտ է լինելու մի քանի մանդատ ստանալուն, քան այն նպատակին, որ իրականում դրված էր կուսակցության առաջ»,-եզրափակեց նախկին ժառանգականը: