Արցախում մեկնարկել է Սահմանադրական հանրաքվեն
Այսօր Արցախում հանրաքվե է, արցախցիները քվեարկելու են Սահմանադրության փոփոխությունների համար։ Ժամը 8։00-ին Արցախի, նաև Երևանում Արցախի մշտական ներկայացուցչությունում բացվել է Արցախի Սահմանադրական հանրաքվեի 280 ընտրական տեղամաս։
Նշենք, որ Արցախում հանրաքվեի ընթացքին հետևելու է 100-ից ավելի միջազգային դիտորդներ։ Արցախում ընտրությունների ընթացքին հետևելու են նաև արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ներկայացվել է 40 լրատվամիջոցի մոտ 80 լրագրող։