Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին
Միջազգային

Իրանին «զսպելու» ռազմավարությունը համախմբելու է Իսրայելին ու ԱՄՆ-ի արաբական դաշնակիցներին

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Մյունխենում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Իսրայելի համար առկա է երեք հիմնական խնդիր` Իրանը, Իրանն ու ևս մեկ անգամ Իրանը։

Նա նշել է, որ հրեական պետության համար վտանգ է ներկայացնում Իրանի միջուկային ամբիացիաները, բալիսթիկ ծրագրերն ու ազդեցության տարածումը Մերձավոր Արևելքում` Եմենում, Սիրիայում, Լիբանանում, ինչպես նաև Իրաքում, Բահրեյնում ու Սաուդյան Արաբիայում։ Լիբերմանի խոսքով, Իրանն իր նպատակների համար օգտագործում է Լիբանանում` Հզբոլահ շարժումը, Գազայի հատվածում` Իսլամական ջիհադն ու ՀԱՄԱՍ-ը, հուսիտներին Եմենում ու տարբեր շիական խմբավորումներն Իրաքում։

Լիբերմանը փաստորեն կրկին Իրանից փորձում է ձևավորել Մերձավոր Արևելքում «ընդհանուր արտաքին թշնամու» կերպար, փորձելով այդ կերպ ժեստ անել ԱՄՆ-ի նոր վարչակազմին, ինչպես նաև Վաշինգտոնի արաբական դաշնակիցներին` Ծոցի երկրներին, որոնք ունեն աշխարհաքաղաքական մրցակցություն Թեհրանի հետ ու որոնց տարածքում գտնվում են ամերիկյան ռազմաբազաները։

Իսրայելի պաշտպանության նախարարը շեշտելով այն ուժերն ու տարածաշրջանները, որտեղ գործում է Իրանը, նաև հասկացնել է տալիս, որ Իսրայելը կարող է համագործակցել այդ երկրների «հակաիրանական» էլեմենտների հետ։

Ինչ վերաբերում է ՀԱՄԱՍ-ին, ապա Թել Ավիվն այդ կազմակերպության կողմից հրեական տարածքի հրետակոծության կամ ուղիղ սպառնալիքի դեմքում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի բազաներին ու անգամ «պատժիչ» գործողություններ իրականացրել Գազայի հատվածում։ Լիբանանում Իսրայելը փորձելու է հենվել Հզբոլահի դեմ տրամադրված ուժերի վրա, այդ թվում՝ օգտագործելով Սաուդյան Արաբիայի ազդեցությունը Լիբանանի սունիական շրջանակների վրա։

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Իսրայելի շահերից է բխում Սիրիայի մասնատումը, Հզբոլահի ուժերի սպառումը ԻՊ-ի դեմ ծանր մարտերում ու իր հյուսիսում մասնատված` էթնիկ-կրոնական սահմաններով Սիրիան ավելի անվտանգ է, քան Իրանի դաշնակից, ուժեղ, միացյալ, մարտունակ բանակով հակաիսրայելական Սիրիան, որը պահանջելու է Գոլանյան բարձրունքներն Իսրայելից։

Տարածաշրջանում Իսրայելը փորձելու է ավելի սերտ կապեր հաստատել Ծոցի երկրների հետ, որոնք չնայած արաբա-իսրայելական հակամարտության պատճառով լարված հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, սակայն հակաիրանականությունը, իրանաֆոբիան կարող է միավորող գործոն հանդիսանալ վերջիններիս համար։

Իրանի ազդեցությունը զսպելու քաղաքականությունը մոտակա տասնամյակների ընթացքում լինելու է ԱՄՆ-Իսրայել-Ծոցի երկրներ կոալիցիայի առաջնահերթությունն ու միավորող ուղենիշը։

Արտյոմ Բալասանով