Ավան հոգեբուժական կլինիկայում հաշվառված 35-ամյա անձը ինքնասպանության փորձ է կատարել
Փետրվարի 18-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Լեփսիուսի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Ն.-ը (ծնված 1982 թ.) հաշվառված է Ավան հոգեբուժական կլինիկայում:
Հոգեբանի կողմից տարվել է հոգեբանական զրույց:
Ա.Ն.-ը հոսպիտալացրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: