Դեպի Հայաստան են տեղաշարժվում տաք օդային հոսանքներ
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության բաժնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը:
Ըստ նախնական կանխատեսումների դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: Հիմա ճշտում ենք դրա ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: