«Նախագահն ա որոշել, էրեխեքիս արև»
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին ու Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին հրավեր է ուղարկվել մասնակցելու ԵԿՄ վարչության նիստին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
«Համ մանդատներն ա ուղարկվել, համ ծրարները, համ էլ օրակարգը, որ գային ու ներկա ըլնեին: Մենք դաժե եթե իրանց չուզենայինք ընտրեինք, պտի իրանք գային, ներկա ըլնենին: Իսկ շարունակությունն իրանցից կհարցնեք»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Ճշտող հարցին, թե այսինքն՝ ներկա չէին, դրա համա՞ր նրանց թեկնածությունը չառաջադրվեց ԵԿՄ նոր վարչության կազմում, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Դե իրանք չցանկացան մասնակցեն, արդեն շառով եք տալըմ»:
Ինչ վերաբերում է ընտրություններում իր մասնակցության հարցին, ապա գեներալը պատասխանեց. «Ես անձամբ չեմ ասել՝ ուզում եմ մասնակցել, նախագահն ա որոշել և գրել, էրեխեքիս արև»: