Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին
Քաղաքականություն

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հայտարարությունը

«Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունն այսօր առավոտից ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր և հարցեր կապի բոլոր հնարավոր միջոցներով՝ Երևանում սերժսարգսյանական ռեժիմի կողմից սկսված ընդդիմադիր որոշ գործիչների նկատմամբ ահաբեկչության կազմակերպման շուրջ։

Ես՝ որպես ֆորումի նախագահ, փորձեցի հասկանալ իրավիճակը՝ անձամբ կապ հաստատելով «Համախմբում» դաշինքի առանցքային ղեկավարների հետ։

Ըստ մեր ստացած նախնական տեղեկությունների՝ իսկապես կարծիք է կազմվում, որ ռեժիմն անցել է իր սովորական կեղտոտ մեթոդներով գործընթացների իրականացմանը։

Քանի որ մենք ժամանակին ականատես ենք եղել Վարդան Օսկանյանի նկատմամբ կիրառված սերժսարգսյանական գործելաոճի անփառունակ մեթոդներին և հիշում ենք, թե ինչպես նրա ձեռքից վերցրեցին պատգամավորական անձեռնմխելիության մանդատը՝ մեղադրելով այսպես կոչված «փողերի լվացման» շուրջ և ինչպես քրեական մարմինները ողջ հայության աչքի առաջ խայտառակ են եղել՝ նույնիսկ դույզն-ինչ կասկածելի գործարք չհայտնաբերելով Օսկանյանի գործունեության մեջ։

Այնուհետև մենք բոլորս լավ ենք հիշում, որ ռեժիմը գործեց իր դասական մեթոդով և հանկարծ Վարդան Օսկանյանի որդու գրպանում թմրանյութ «հայտնաբերվեց»։

Այսօր այս ռեժիմը չունենալով այլ հնարավորություն կեղտոտելու, պղծելու իսկապես ընդդիմադիր կեցվածք ունեցող դաշինքի գործունեությունը՝ փորձում է կրկնել իր անցած անփառունակ ուղին․ կրկին «գործ» են սարքում Վարդան Օսկանյանի վրա։ Ըստ մեր ունեցած հավաստի տվյալների` Օսկանյանի տղան իսկապես հանդիպել է սիրիահայ գործընկերոջ հետ՝ քննարկել են որոշ գործարքներ, որի էությունը մեզ չի հետաքրքրում, սակայն հետաքրքրում է այն, որ նրանք իրենց զրույցն ավարտել են ռեստորանում և բաժանվել են։

Ակնհայտորեն սիրիահայի վրա ճնշումներ բանեցնելով իրենց համար սովորական մեթոդներով՝ քննչական մարմինները «գործ են շինել»։

Մամուլում հայտնվել են միշիկյան մամլո հայտարարություններն այն մասին, որ ծեծկռտուք է տեղի ունեցել «Համախմբման» ղեկավարների միջև։ Սա անմիջապես հերքվեց «Համախմբման» ղեկավարության կողմից՝ իմ ունեցած անձական հեռախոսազրույցի ընթացքում։

Ինձ հայտնեցին, որ Անդրանիկ Թևանյանի և «Համախմբման» ղեկավարի միջև եղել է վեճ, որը պատիվ կբերեր նույն ՀՀԿ-ին, եթե հարցերի քննարկումներն այնտեղ ևս լինեին քննարկումներ և ոչ թե միաձայն՝ իրենց արքայի հայացքի ներքո ընդունված որոշումներ։

Կամ մի այլ կեղծ և ծիծաղելի հայտարարություն, որ Վարդան Օսկանյանը լքել է իր առանձնասենյակը և տեղափոխվել Սեյրան Օհանյանենց շենք։

Այս լուրի մեջ ճիշտը միայն տեղափոխվել բառն է համապատասխանում իրականությունը, այո, համախմբումը տեղափոխվել է ավելի մեծ տարածքներ՝ իր գործընկերոջ հնարավորությունից օգտվելով։ Սա ևս բնական է և այն ներկայացնել որպես վեճի արդյունքում կայացած որոշում՝ ծիծաղաշարժ է։

Ես՝ որպես ֆորումի նախագահ, հայտարարում եմ, որ նման գործելաոճը պախարակելի է, քննարկվելու է եվրոպահայերի տարբեր հավաքույթների ընթացքում, մենք կատարելու ենք որոշակի հետևություններ և սատարելու ենք այն ուժերին, որոնք պայքարելու են սերժսարգսյանական գործելաոճով շարունակվող կեղծիքների դեմ։

Զարմանալիորեն պատմությունը կրկնվում է, և ընտրակեղծիքներին միշտ նախորդում են բազմաբնույթ այլ տիպի կեղծիքներ։ Մենք հետամուտ ենք լինելու դրանց բացահայտմանը»,- ասվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հայտարարության մեջ։