Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին
Քաղաքականություն

Այն, ինչ ներկայացվել է «Համախմբում» կուսակցության մասին, խայտառակ կեղծիք է

NEWSPRESS.am-ի հավաստի աղբյուրների համաձայն՝ «Համախմբում» կուսակցության մասին պտտվող լուրերը կեղծ են և իրականությանը չեմ համապատասխանում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մամուլում շրջանառվող լուրերը պարզապես մտածված են քննչական մարմինների կողմից, որպեսզի վարկաբեկեն Օսկանյանին:

Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, Վարդան Օսկանյանի տղան՝ Արա Օսկանյանն իսկապես հանդիպել է սիրիահայի հետ ու հարցեր քննարկել նրա հետ, որից հետո ձերբակալվել է: Սակայն NEWSPRESS.am-ի աղբյուրը վստահեցնում է, որ Արա Օսկանյանի դեմ կա′մ կեղծ ցուցմունքներ են տվել, կա′մ նրա ցուցմունքները Քննչականը կեղծել է:

Ինչ վերաբերում է կուսակցության ներսում տեղի ունեցած ծեծկռտուքին, ապա նույն աղբյուրի հավաստմամբ՝ իրականում խոսակցություններ եղել են ոչ թե Վարդան Օսկանյանի և Անդրանիկ Թևանյանի միջև, այլ եղել են ներկուսակցական ընդհանուր թեժ քննարկումներ:

«Քննարկումները թեժ է եղել, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը նեղացել է, կամ այն վերածվել է ծեծկռտուքի»,- ասաց NEWSPRESS.am-ի զրուցակիցը՝ հավելելով, որ ծեծկռտուքը հորինված է, և նման բան հաստատ չի եղել:

Ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանին, ապա, մեր աղբյուրի փոխանցմամբ, նա եղել և մնում է «Համախմբման» սյուներից մեկը: Մեր զրուցակցի խոսքով՝ Վարդան Օսկանյանը Վահե Հովհաննիսյանին առաջարկել է նույնիսկ ավելի բարձր տեղ, իր տեղը, սակայն Վահե Հովհաննիսյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ինքը խորհրդարան մտնել չի ցանկանում:

«Վահե Հովհաննիսյանը մնում է «Համախմբման» սյուներից մեկը և Վարդան Օսկանյանի ձախ թևը: Եվ այն, ինչ ներկայացվել է, խայտառակ կեղծիք է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կեղծիքներն սկսվում են այսօր, ավարտվում՝ ընտրակեղծիքով:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանավող լուրերի համաձայն՝ 7or.am կայքի գլխավոր խմբագիր Անդրանիկ Թևանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին:

Ծեծկռտուքի վերածված թեժ զրույցի պատճառը Վահե Հովհաննիսյանին դաշինքի համամասնական ցուցակում չներառելու՝ Օսկանյանի որոշումն է եղել, որից հետո ինքը՝ Վահե Հովհաննիսյանը, հայտարարություն է տարածել, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին:

Միջադեպից հետո Վարդան Օսկանյանը հավաքել է իրերը և տեղափոխվել Սեյրան Օհանյանի գրասենյակ՝ հայտնելով, թե ինքը չի ցանկանում Անդրանիկ Թևանյանի հետ նույն տարածքում գտնվել:

Մեկ այլ տեղեկություններով էլ՝ փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է Վարդան Օսկանյանի 33-ամյա որդին՝ Արա Օսկանյանը: Նա կասկածվում է Աբովյան քաղաքում սիրիահայ, 30-ամյա Նժդեհ Բերբերյանին ազատությունից ապօրինաբար զրկելու և սպանության սպառնալիքի տակ առևանգելու մեջ։