«Ժամանակ». Ինչու է ՀՀԿ ցուցակում ամենաշատը ներգրավված Տարոն Մարգարյանի թիմը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Իշխանական կուլիսներում հարցեր են առաջանում, թե ինչու է ՀՀԿ ցուցակում ամենաշատը ներգրավված Տարոն Մարգարյանի թիմը՝ իր աշխատակիցներով։
Մասնավորապես՝ ցուցակի 59-րդ հորիզոնականում քաղաքապետարանի աշխատակից Մարիա Բարաղամյանն է, 60-րդ համարը քաղաքապետի օգնական,արարողակարգի ղեկավար Սամվել Մերթարջյանն է, իսկ 44-րդ տեղում վերջինիս կինն է՝ Հասմիկ Ափյանը։
Ուշագրավ է, որ այս բոլոր հորիզոնականներն էլ անցողիկ են և նրանք բոլորն էլ շանս ունեն անցնել ԱԺ։ Սա, ըստ էության արվում է նրա համար, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքերն ամրանան նաև ԱԺ-ում, հաշվի առնելով այն դիմակայությունն ու մրցակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Այս պահին Տարոն Մարգարյանի հետ Երևանի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են շարունակում մնալ Գագիկ Բեգլարյանն ու Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում