«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Մամուլ

«Փաստ». ՀՀԿ ցուցակն ավելացրել է կուսակցությունից նեղացածների թիվը

Շարմազանովը պնդում է, թե նեղանալը քաղաքական կատեգորիա չէ: «Փաստին» հասած տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի վերջնական տեսքն ավելացրել է ՀՀԿ-ից նեղացածների ու ՀՀԿ ղեկավարության գործելաոճից դժգոհների թիվը: Որոշ մարդիկ, որոնց հետ ՀՀԿ-ն պայմանավորվել էր, առաջարկել էր առաջադրվել, վերջին պահին պետք չեկան ՀՀԿ-ին: Օրինակ՝ «Փաստին» հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանին Գերմանիայից էր հրավիրել առաջադրվելու, սակայն վերջին պահին նա դուրս մնաց ցուցակից: Նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը ՀՀԿ խորհրդի նիստի օրը ևս համոզված էր, որ առաջադրվելու է ՀՀԿ ռեյտինգայինով, սական վերջում դուրս մնաց ցուցակից ու գնաց «Ծառուկյան դաշինք»: Կենտրոնից ընտրված պատգամավոր Գարեգին Նուշիկյանը ևս ՀՀԿ խորհրդի նիստից հետո ասաց, որ ՀՀԿ-ն իրեն առաջարկ է արել և ինքն առաջադրվելու է, սակայն նրա անունը ևս չկա ՀՀԿ ցուցակում:

Այս առթիվ «Փաստը» մի քանի հարց ուղղեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին:

– Պարոն Շարմազանով, որոշ ՀՀԿ-ականներ, որոնց հետ ՀՀԿ-ն խոսել էր, նրանց առաջարկ էր արվել առաջադրվելու, վերջին պահին դուրս մնացին ցուցակից, էսպիսով ավելացավ ՀՀԿ-ից նեղացածների թիվը: Չե՞ք կարծում, որ թիմի հանդեպ նման մոտեցումը թուլացնում է այն ու ՀՀԿ-ից նոր նեղացածներ ավելացնում:

– Նեղանալը քաղաքական կատեգորիա չի: Բոլոր նրանք, ովքեր հեռացել են իրենց նախաձեռնությամբ, դա իրենց խնդիրն է, բոլորին բարի ճանապարհ եմ մաղթում և հաջողություն: Որևէ արտառոց բան չեմ տեսնում: Միայն ՀՀԿ-ից չեն հեռանում, քաղաքական պրոցեսը կենդանի գործընթաց է, և առաջին անգամ չի, որ այս կամ այն քաղաքական գործիչն ընտրությունից ընտրություն փոխում է իր կուսակցական պատկանելությունը կամ ցուցակում իր տեղակայման վայրը: Նայած՝ ում համար ինչն է առաջնային: Մարդ կա, ում համար առաջնային է սկզբունքը, մյուսի համար առաջնային է մանդատ ունենալը, մեկ ուրիշի համար առաջնային է կուսակցությունը: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ազատ է իր որոշման մեջ, որևէ նեղացվածություն չկա, ՀՀԿ-ում արշալույսները խաղաղ են, ավելի միասնական ենք:

– Ի վերջո՝ չե՞ք կարծում, որ էստեղ թիմի հետ աշխատանքի խնդիր է:

– Չեմ կարծում, ցուցակը գրվում է բազմաթիվ թեկնածուների հետ հանդիպման ու քննարկումների արդյունքում ու որոշում է կայացվում: Իսկ կազմակերպչական բարձր մակարդակը կերևա ապրիլի 2–ի ընտրություններից հետո, երբ որ կտեսնեք ԿԸՀ արդյունքները:

– Սակայն, մյուս կողմից, ՀՀԿ ցուցակում էլի նույն ու վստահություն չներշնչող դեմքերն են:

– Կխնդրեի որակումներ չտալ: ՀՀԿ ցուցակն ամենամրցունակն է, ամենահավակնոտն է ու ամենա հաջողություն բերողն է:

– Ասել է թե՝ ՀՀԿ-ի հույսն էլի Առաքել Մովսիսյանն է, Սեյրան Սարոյանն է, Միհրան Պողոսյանն է:

– Նախ՝ Առաքել Մովսիսյանը Արցախի հերոսներից է և առաջադրվել է ռեյտինգայինով, Արմավիրի բնակչությունը կորոշի՝ ընտրել, թե չընտրել: Դա բացառապես ժողովրդի խնդիրն է: Առաջինը` մենք հույսներս դրել ենք մեր կուսակցության, ժողովրդի իմաստության և Աստծո վրա:

– Իսկ ինչո՞ւ պիտի հասարակությունը ձայն տա ՀՀԿ-ին, երբ տեսել է այդ նույն ցուցակի մարդկանց գործունեությունը և իր կաշվի վրա զգում է նրանց գործունեության արդյունքը:

– Քարոզարշավը երբ սկսվի, մենք օրենքով սահմանված կարգով հասարակությանը կներկայացնենք, թե ինչու պետք է ընտրի ՀՀԿ-ին: Եվ, ի տարբերություն այլ ուժերի, որոնց քարոզարշավի հիմքում ընկած է՝ ինչու չպետք է ընտրել այս կամ այն ուժին, ՀՀԿ-ն չի ասելու՝ ինչու չպետք է ընտրել Պողոսին, Պետրոսին կամ Մարտիրոսին: ՀՀԿ-ն ապացուցելու է, որ էսօր ամենամտածված ու իմաստուն ընտրությունը ՀՀԿ-ին ընտրելն է: Հանրությունը համաձայն կլինի, չի լինի, ընտրությունը ցույց կտա: Մենք չենք ապրում բռնապետական միակուսակցական համակարգում, որտեղ բոլորը պետք է այս կամ այն կուսակցությանը ձայն տան: Սա ազատ մրցակցություն է:

– Թիմի որոշ անդամների փոխարեն ՀՀԿ ռեյտինգային ցուցակում են «գազավիկները»: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն թեև Կարեն Կարապետյանի նախարարներին չներգրավեց ցուցակում, «գազավիկներին» ներգրավելով ռևերանսներ է անում վարչապետի առաջ:

– ՀՀԿ-ն որևէ մեկի առաջ ռևերանսներ չի անում: Արհեստական ջրբաժաններ մի մտցրեք ՀՀԿ-ի և մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալի միջև: Մենք բոլորս մի թիմ ենք, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, իսկ ինչ վերաբերում է գազավիկներին, սպորտսմեններին, դասախոսներին, քաղաքագետներին ու լրագրողներին, ապա հասարակական բոլոր շերտերից ՀՀԿ-ն ունի թեկնածուներ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: