«Անսխալական մարդիկ չկան». Սեյրան Օհանյանը հաստատեց՝ ծեծել է Պավել Մանուկյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոստովանեց՝ 2005-ի հունիսի 21-ին, երբ ինքը դեռ ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, իր և Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ միջադեպ իսկապես եղել է:
«Իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է…, բաժակի մեջ թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ մենք երկարատև աշխատանք ենք ունեցել, և մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել»,- ի պատասխան լրագրողների հարցի՝ ասաց Օհանյանը:
Ըստ Օհանյանի՝ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում են շտկել նախկինում կատարած սխալները. «Անսխալական մարդիկ չկան»,- նշեց Օհանյանը: