Թքած ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինչ-որ խնդիր ունեն բարձր մակարդակներում. Յանա Եգորյան
Ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Գրիգորյանն, ով հայկական ծագում ունի, Экспресс-газета-ին ծավալուն հարցազրույց է տվել, որում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
Հարցին, թե վերջին ժամանակներս իրադրությունն աշխարհում փոխվել է, մրցումների ընթացքում ինքն ինչ-որ բացասական բաներ չի՞ զգում օտարերկրացի մարզիկների կողմից:
«Այո, դա կա: Մենք այնպիսի հասարակությունում ենք ապրում, ուր մարդիկ սովորել են նախիրի բնազդին: Ես դեպքեր գիտեմ, որ երկու հարևան երկրի սուսերամարտիկներ երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա ատում են միմյանց: Դա հիմարություն է: Ամեն ինչ որոշում են քաղաքական գործիչներն այնտեղ՝ վերևում, իսկ տառապում են հասարակ մարդիկ: Ես կարծում եմ, սակայն, որ յուրաքանչյուր ոք իր տեսակետը պետք է ունենա: Ահա ես ազգությամբ հայ եմ: Այնպես է ստացվել, որ ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանից: Եվ ես թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ վերին մակարդակներում ինչ-որ խնդիրներ ունի: Ում հետ ուզում, նրա հետ էլ ընկերություն կանեմ»,- ասել է մարզուհին: