Սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի լուծի ԼՂ հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել այդ շրջանում սահմանադրական հանրաքվե անցկացնելուց: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ լրատվության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչությունից:
«Մենք Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում որպես անկախ հանրապետություն,- ասված է հայտարարությունում:- Ելնում ենք այն բանից, որ դրա կարգավիճակը պետք է սահմանվի քաղաքական բանակցությունների և մինսկյան գործընթացի շրջանակներում: Ընդ որում՝ մենք չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից»: