Շաքարավազը թանկացել է
Շաքարավազի հանրապետական միջին գինը 2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ աճել է 15.0%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.6%-ով:
Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է շաքարավազի 0.2-0.9% գնաճ, 3-ում՝ 0.2-0.1% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 0.8%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.4% գնանկում, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ`0.2% գնաճ:
2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թռչնամսի՝ 0.3%, բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 0.4%, տավա րի փափկամսի` 0.6%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)՝ 0.8%, բաստուրմայի՝ 0.8%, նրբերշիկի՝ 0.9%, ոչխարի և խոզի մսերի՝ 1.2% և 1.5% գնաճ: