«Որը զոհվել ա, որը հաշմանդամացել ա, կառավարությունն էլ խաբում է ու խաբում». հաշմանդամ օդաչուներ (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան չեն ընդհատում «Հայկական ավիաուղիներում» աշխատելու տարիներին հաշմանդամություն ստացած օդաչուները: 2006 թվականից նրանք չեն ստանում իրենց հասանելիք գումարները: 130-օդաչուից տարիների ընթացքում քչերն են մնացել:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում օդաչու, հրամանատար Սեյրան Սարգսյանը նկատեց. «Որը զոհվել ա, որը հաշմանդամացել ա, կառավարությունն էլ խաբում է ու խաբում»:
Օդաչուների հանդիպումները նախկին վարչապետի հետ օգուտ չեն տվել: 2016-ի դեկտեմբերին էլ նորընտիր վարչապետ Կարապետյանի հանձնարարականով դարձյալ ցուցակագրել են օդաչուներին, սակայն դեռևս լուր չունեն, թե ինչ է պատրաստվում անել Կարեն Կարապետյանը:
Նրանք փորձով գիտեն՝ պետությունը տեր չի կանգնում ժողովրդին:
Մանրամասները՝ տեսանյութում