Հայտնի են ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին 10 անունները. Ծառուկյանն ինքն է գլխավորում ցուցակը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին այսօր ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Վերջինս նշեց, որ ԲՀԿ համամասնական ցուցակում կլինի 187 մարդ, նրանցից 140-ն ընդգրկված են նաև ռեյտինգային ընտրացուցակներում:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվելու մասին հարցին Տոնոյանը պատասխանեց, որ ինքն այդ մասին տեղեկություններ չունի:
Տոնոյանը հավելեց նաև, որ ՀՀՇ-ից, «Միասնությունից» և «Հայազնից» ներկայացուցիչներ կան ընդգրկված ցուցակում, իսկ ԲՀԿ-ի և «Ալյանսի» միջև ստորագրվել է հուշագիր՝ դաշինք կազմելու մասին:
ԲՀԿ նախընտրական համամասնական ցուցակի առաջին 10 տասը անունները.
1. Գագիկ Ծառուկյան
2. Իշխան Զաքարյան
3. Նաիրա Զոհրաբյան
4. ՎարդաՆ Բոստանջյան
5. Միքայել Մելքումյան
6. Արարատ Զուրաբյան
7. Տիգրան Ուրիխանյան
8. Իվետա Տոնոյան
9. Արգամ Աբրահամյան
10. Վարդևան Գրիգորյան