Հաճելի ու պարտավորեցնող. Արմեն Ամիրյանը՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին
«Հանրապետական» կուսակցության նախընտրական ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնելը հաճելի է ու պարտավորեցնող: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ըստ նախարարի՝ քարոզչությունն իրականացվելու է օրենքով սահմանված կարգով, այնպես, ինչպես օրենքն է թելադրում:
Հարցին, թե ընտրություններից հետո ինքը կշարունակի՞ մնալ պաշտոնում, Ամիրյանը պատասխանեց. «Մեծամասնությունը պետք է ձևավորի կառավարություն, և եթե «Հանրապետականը» լինի մեծամասնությունու ձևավորի կառավարություն, անշուշտ, մեզ տրվելու է հնարավորություն վարչապետ Կարեն Կարապետյանի թիմով շարունակելու արդեն սկսված ծրագրերը»:
Թե ինչ նպատակ էր հետապնդում նախարարներին ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկելը, Ամիրյանը նշեց, որ դա կուսակցության որոշումն է և, ըստ նրա, այդ որոշումը ճիշտ է: