Որդին ներկա է, հայրը՝ ոչ. Աբրահամյաններն ու «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին առաջադրվելու է «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ քաղաքապետը «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ հավաքվել են այդ դաշինքում ներգրավվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Լրագրողների հարցին, թե իր հայրը նույնպե՞ս ներկա է միջոցառմանը, Աբրահամյանը պաստասխանեց, որ ոչ. «Բայց ի՞նչ պատճառ պետք է լիներ, որ ներկա լիներ»,- լրագրողների ճշտող հարցին, թե պատճառը որն է, հարցով պատասխանեց նա:
Արգամ Աբրահամյանը նշեց, որ առաջադրվելու է Արարատի մարզում: