Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորելու է ՀԱԿ-ի համապետական ցուցակը. հայտնի է ևս 21 անուն
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համապետական ցուցակը գլխավորելու է ՀԱԿ կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվել է 141 մարդ, նրանցից 133-ն ընդգրկված են ռեյտինգային ցուցակներում:
Զուրաբյանը ներկայացրեց համամասնական ցուցակի առաջին 22 անունները:
- Լևոն Տեր-Պետրոսյան
- Ստեփան Դեմիրճյան
- Լևոն Զուրաբյան
- Զոյա Թադևոսյան (տնտեսագետ)
- Արամ Մանուկյան
- Գագիկ Ջհանգիրյան
- Վահագն Խաչատրյան
- Լիդա Մելիքյան
- Դավիթ Մաթևոսյան
- Ստեփան Մինասյան
- Գրիգորի Գրիգորյան
- Լուսինե Չալաբյան
- Հակոբ Հակոբյան
- Մյասնիկ Մալխասյան
- Սամվել Աբրահամյան
- Նարինե Հովհաննիսյան
- Ավետիս Ավագյան
- Ռոլանդ Ավետիսյան
- Վլադիմիր Կարապետյան
- Սոֆյա Յորդեկյան
- Արման Մուսինյան
- Արեգ Գևորգյան