Թրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում
Քաղաքականություն

Չարտոնված զրույցներ՝ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

Վերջին շրջանում, հասկանալի պատճառներով չէի հասցրել մամուլին հետևել, և երեկ կեսօրին աչքովս ընկավ տեղեկատվությունն այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին հնարավորություն չեն տվել տեսակցել Սեֆիլյանի հետ:

Քաղբանտարկյալ լինելու փորձից գիտեմ, որ երբ տեսակցել չեն թողնում պաշտպանին, դա լարվածության ամենաբարձր կետն է, մանավանդ որ բանտից ինձ ծանոթ էր նաև չթողնելու պատրվակը. պաշտպանի թղթապանակի պարունակության ստուգման փորձը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:

Նախորդ օրերի տեղեկատվության մեջ գտա նաև Սեֆիլյանի խցի խուզարկության, գրենական նշանակության պիտույքների առգրավման, պահման պայմանների խստացման մասին տեղեկություններ: Այս ամենը ակնհայտ դարձրեց, որ պետք է մեկնեմ «Արմավիր» ՔԿՀ՝ Սեֆիլյանի պահման պայմաններին ծանոթանալու:

Վերջին ամիսներին, ի դեպ, «Սասնա ծռերի» կալանավորված անդամների հետ հանդիպելու, նրանց պահման պայմաններին ծանոթանալու փորձերս ձախողվել են, որովհետև քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները բացառել են նրանց հետ որևէ շփում, պատճառաբանելով, թե քննիչը «Սասնա ծռերի» կալանավորված անդամների տեսակցությունների վրա արգելանք է դրել:

Վերջին ամիսներին այս թեման մի քանի անգամ քննարկել եմ արդարադատության նախարարության, քննչական մարմինների, գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ, փորձելով նրանց հանդարտ պայմաններում բացատրել, որ այդ արգելքը որևէ կերպ չի կարող տարածվել ԱԺ պատգամավորների վրա, որովհետև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պատգամավորները քրեակատարողական հիմնարկներում որևէ սահմանափակման հանդիպել չեն կարող:

Այս հարցում նախորդ օրը կարծես թե ընդհանուր հայտարարի եկանք Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ, երբ Էդմոն Մարուքյանի հետ կարողացանք ի վերջո ծանոթանալ Հաց բերող Արթուր Սարգսյանի պահման պայմաններին, տեսնել նրան եւ այն սենյակը որտեղ պահվում է: Ու հատկապես սրանից հետո անակնկալ էր, երբ «Արմավիր» ՔԿՀ վարչակազմը հայտարարեց, թե չի պատրաստվում ինձ ծանոթացնել Ժիրայր Սեֆիլյանի պահման պայմաններին: Ավելի ճիշտ՝ պատրաստ են ծանոթացնել, բայց ինձ կարող են ցույց տալ Սեֆիլյանի խցին ճիշտ նման ուրիշ խցեր, իսկ հենց Սեֆիլյանի պահման պայմանների մասին չեմ կարող տեղեկություններ ստանալ ոչ անձամբ Սեֆիլյանից, ոչ էլ տեսնել նրա խուցը:

Սկսվեց ամեն անգամվա քննարկումը քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչների հետ: Ստիպված զանգեցի Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Վերջինս, ինչպես միշտ, ասաց, որ Քրեակատարողական հիմնարկը օրենքով սահմանված ձևով կապահովի իմ իրավունքները, հետո «Արմավիր» ՔԿՀ-ի պետը, ենթադրում եմ Օսիկյանի հետ խոսելուց հետո՝ ասաց նույնը ինչ ասում էր դրանից առաջ, հետո նորից զանգեցի Օսիկյանին: Վերջինիս հեռախոսը անհասանելի էր դարձել: Զանգեցի ընդունարան: Քարտուղարուհին հավաստիացրեց, թե շտապ և կարևոր խորհրդակցություն է սկսվել նրա մոտ, խնդրում է, որ կես ժամից զանգեմ:

Ի վերջո, հասկանալով, որ Օսիկյանը իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը՝ ՔԿՀ ներկայացուցիչներից պահանջեցի ինձ ուղեկցել ռեժիմային գոտի: Ապա այն մասնաբաժին, որտեղ գտնվում է Սեֆիլյանի խուցը:

Հասանք տեղ, բայց այստեղ էլ ասացին, որ միայն Սեֆիլյանի խցին մոտակա դատարկ խցերը կարող են ինձ ցույց տալ և ընդամենը: Օգտվելով առիթից՝ դատարկ խցերը նայեցի, զբոսանքի վայրը, բայց ի վերջո նորից պահանջեցի ինձ ծանոթացնել Սեֆիլյանի պահման պայմաններին, որովհետև այն դատարկ խցերը, որ ինձ ցույց էին տալիս՝ բնակեցված չէին, դրանցում ոչ սեղան կար, ոչ պահարան, ոչ անկողնային պարագաներ և դատարկության պատճառով ավելի շատ նման էին պատժախցի. «Մի՞թե նման պայմաններում եք պահում Սեֆիլյանին»,- հարցնում էի ես և ստանում բացասական պատասխան: «Դե, ապացուցեք»,- պահանջում էի ես:

Նորից սկսվում էր նույն քննարկումը, թե ինչը կարող եմ համարել տեղեկատվություն Սեֆիլյանի պահման պայմանների մասին, որն է տեսակցություն, որը տեսակցություն չի, ում վրա է տարածվում քննիչի որոշումը և ում վրա չի տարածվում:

Այս ամենը ավարտվեց նրանով, որ շատ հստակ հայտարարեցի, որ քրեակատարողական հիմնարկի, ավելի ճիշտ Սեֆիլյանի պահման մասնաբաժինը չեմ լքի այնքան ժամանակ, մինչև հստակ չիմանամ Սեֆիլյանի խցում առկա վիճակի մասին:

Ի վերջո, մի քանի ժամից բանը հասավ այնտեղ, որ հայտարարեցի՝ ԱԺ պատգամավորի իմ լիազորության բերումով պատրաստվում եմ մոտենալ Սեֆիլյանի խցին, բացել դռան դիտանցքը, և սեփական աչքերով տեսնել Սեֆիլյանի խուցը: Ու երբ պատրաստվում էի իրականացնել այս գործողությունը՝ քրեակատարողական ծառայության երկու-երեք աշխատակից պատ կազմեցին իմ ու Սեֆիլյանի խցի դռան միջև:

Մոտավորապես երեք ժամ կանգնել եմ Սեֆիլյանի խցի դռնից մեկուկես մետր հեռավորության վրա: Իմ ու դռան միջև՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ: Այս ընթացքում, ի դեպ, Սեֆիլյանը իմացել էր, որ ՔԿՀ-ում եմ, որովհետև «Արմավիրի» ներկայացուցիչները նրան առաջարկել էին հինգ րոպեով դուրս գալ խցից, որովհետև ես ուզում եմ ծանոթանալ իր պահման պայմաններին, բայց իրեն տեսնել չեմ կարող: Ժիրայրն էլ ասել էր, որ պատգամավորը իրավունք ունի իր խցում գտնվելու, խցում իր հետ հանդիպելու, և ինքը պահանջում է, որ ինձ իր խուց մտնելու և իրեն տեսնելու հնարավորություն տան:

Այս ասելով, սակայն, Սեֆիլյանը մտածել էր, թե գտնվում եմ քրեակատարողական հիմնարկի վարչական մասում, ու չէր կռահել, որ իրենց մասնաբաժնի վարչական սենյակում եմ և դեռ մի քանի ժամ գտնվելու եմ մոտակայքում:

Ու երբ միքանիժամյա սպասումներից հետո հասկացա, որ ավելի ակտիվ գործողություններ պետք է ձեռնարկեմ, ու դիրքավորվեցի խցի փակ դռան դիմաց, Սեֆիլյանը այդ ընթացքում բոլոր հնարավոր լուրերը լսեց՝ ռադիոյի և հեռուստացույցի ձայնը ահագին բարձր: Ժամը 19.00-ի «Ազատություն» ռադիոկայանի ավարտեց, հեռուստացույցով սկսեց լուրեր լսել: Ու այսպես՝ մինչև մոտավորապես ժամը 22-ը: Այս ընթացքում մի անգամ նույնիսկ փռշտաց: Ասացի՝ առողջություն Ժիրայր: Բայց լուրերով էր կլանված, չլսեց:

Ի վերջո, սակայն, երեքժամյա հերթապահությունս արդյունք տվեց: Հեռուստացույցը անջատեց, ու երբ ինչ-որ բան էինք խոսում քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ, ձայնս ճանաչեց ու ձայն տվեց: Բնականաբար՝ արձագանքեցի: ՔԿՀ ներկայացուցիչները, ինչքան էլ ջանացին, չկարողացան այլևս խոչընդոտել մեր զրույցին: Մի քանի կարևոր բաներ հարցրի՝ առողջության, խցի պայմանների, ռեժիմի խստացման, ՔԿՀ ծառայողների վերաբերմունքի մասին: Ասաց, որ ամեն ինչ կարգին է, այն ինչ առգրավել էին վերադարձրել են, առողջությունը տեղն է և որ կարող եմ բոլոր հետաքրքրվողներին փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է:

«Դու՞խդ»,- հացրեցի: «Հոյակապ է»,- պատասխանեց: Զրույցի ընթացքում, կարճ ասած, ստացա ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ պահման պայմանների մասին և անելիքս համարեցի ավարտված:

Ապա մոտեցա Վարուժան Ավետիսյանի խցի դռանը ու ձայն տվեցի. «Վարուժան, Նիկոլն է, ինչպե՞ս ես»: Շատ արագ արձագանքեց, ասաց, որ ամեն ինչ կարգին է, առողջությունը տեղն է, դուխի մասին խոսելու կարիք նույնիսկ չկա, բարևներ բոլորին…

Ահա այսպիսի էքստրեմալ շփում ունեցա Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ: Եվ անկեղծ ասած՝ գոհ եմ, որ գոնե այսպես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ութ ժամ անցկացնելով, կարողացա հաղթահարել ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ մի քանի ամիս կիրառվող ցինիկ ապօրինությունը:

Հ.Գ. Սեֆիլյանն ու Ավետիսյանի չորս մարդու համար նախատեսված խցերում պահվում են միայնակ՝ «Արմավիր» ՔԿՀ նույն մասնաբաժնում: Սեփական փորձից ասեմ, որ քաղաքական գործով կալանավորված անձի համար խցում միայնակ լինելը լավագույն տարբերակն է: Տղաների խցերը ունեն դեպի դուրս նայող պատուհաններ, ջեռուցվում են, սանհագույցը առանձնացված է, փակվող դուռ ունի: Սանհանգույցի հատվածում կա նաև ցնցուղ. շաբաթը մեկ տաք ջուր են տալիս, և կալանավորված անձինք կարող են լողանալ:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր