Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ
Մամուլ

«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանը կփոխարինի Ռոբերտ Քոչարյանին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնության չեկած, կամ նրան համաձայնությունները խախտելու մեջ մեղադրող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքի և իրենց պայմանավորվածությունների հարցում խոչընդոտ հարուցողը եղել է Հովիկ Աբրահամյանը, որը մեծ ազդեցություն ունի «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող զարգացումների վրա:

Այն, որ Հովիկ Աբրահամյանը կարող էր մասնավորապես Սոցիալ-դեմոկրատ հնչակյանների հանդեպ ունենալ նման անբարյացկամ վերաբերմունք և Ծառուկյանին հորդորեր չվերցնել նրանց դաշինք, ունի հիմքեր: Բանն այն է, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի, ըստ էության, քաղաքական հենարանն էր, իսկ Նարեկ Գալստյանը նրա օգնականը: Իսկ Հովիկ Աբրահամյանը, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանին դիտարկել է իր հիմնական մրցակիցներից մեկը, եթե ոչ հիմնականը:

Եվ այս առումով, իհարկե, պարզ է տրամաբանությունը, որ Աբրահամյանը կխոչընդոտեր «Ծառուկյան» դաշինքում Սոցիալ-դեմոկրատ հնչակյանների ներկայությանը: Մյուս կողմից, ինքնին այս ներկայությունը տարօրինակ էր, նկատի ունենալով այն, որ Տիգրան Սարգսյանն իր վարչապետության ընթացքում հանդես էր գալիս օլիգարխիայի դեմ պայքարի հայտարարություններով, ինչն էլ պատճառ էր դարձել, որ օլիգարխ Գագիկ Ծառուկյանն իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քննադատության հիմնական թիրախ դարձներ Տիգրան Սարգսյանին: Այդ ամենը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ և ըստ այդմ ինքնին զարմանալի էր, որ Տիգրան Սարգսյանի օլիգոպոլիաների և մոնոպոլիաների դեմ պայքարի հենարան հանդիսացող ուժը կարող էր միանալ «Ծառուկյան» դաշինքին:

Թեև Հայաստանի քաղաքական դաշտում, իհարկե, հնարավոր է ամեն ինչ, և մարդիկ կարող են պետության և ազգի շահերով բացատրել իրենց մեկը մեկից տրամագծորեն տարբեր քայլերը, այսօր որևէ մեկին մեղմ ասած քննադատելն ու հետո այդ նույն մարդկանց պետության և ազգի փրկիչ հռչակելը: Սա Հայաստանն է և վերջ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, որը հենց այս հարաբերությունների, ըստ էության քաղաքական համակարգի այս ավերակային տրամաբանության վրա էլ կառավարել է իր նախագահության շրջանում և պատրաստվում է նաև լուծել հետագա իշխանության հարցը: Իսկ այդ հարցերը լուծելու համար անհրաժեշտ են մի քանի կարևոր բաղադրիչներ, որոնցից մեկն էլ ստվերային ինտրիգների գործոնն է:

Նախորդ ութնամյակում կամ ավարտվող տասնամյակում դա Ռոբերտ Քոչարյանն էր և քաղաքական զարգացումների այսպես ասած անտեսանելի ձեռքը՝ Քոչարյանի ձեռքն էր: Այդ ժամանաշրջանը մոտենում է ավարտին և ըստ երևույթին նոր ժամանակաշրջանի և նոր իրավիճակի համար ստվերային, անտեսանելի ձեռքի էֆեկտը կապահովի Հովիկ Աբրահամյանը և ամենուր կարձանագրվեն նրա «ականջները»: Արդեն իսկ նկատելի է այս տեխնոլոգիայի ծավալման միտումը:

Այդ տեսանկյունից, 2017 թվականի ընտրություններով Ռոբերտ Քոչարյանն ըստ էության «կավարտի» իր դերակատարումը, ի վերջո հնարավոր չէ այդ գործոնը խաղարկել մեկ տասնամյակից ավելի: Հիմա գալիս է ըստ երևույթին Հովիկ Աբրահամյանի ստվերային դերակատարման տասնամյակը, երբ հասարակական-քաղաքական գործընթացի մասնակիցները կբաժանվեն երկու մասի՝ նրանք, որոնք ամենուր մատնացույց են անում Հովիկ Աբրահամյանի հետքը, և նրանք, որոնք ի պատասխան դրա հերքում են այդ հետքին որևէ առնչություն ունենալը: Հենց այդպես էլ ըստ երևույթին կապրի, կամ ավելի շուտ կգոյատևի Հայաստանը հաջորդ տասնամյակում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում