Ոստիկանապետը պահանջել է անհապաղ սկսել ընտրացուցակները վերջնական տեսքի բերելու աշխատանքեերը
Այսօր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Վլադիմիր Գասպարյանը, վերլուծելով մարզի ոստիկանության աշխատանքի արդյունքները, ընդգծել է այն գլխավոր սկզբունքները, որոնց իրագործման դեպքում կապահովվի արդյունավետ իրավապահ գործունեություն:
Վլադիմիր Գասպարյանը առանձնացրել է նաև ոստիկանության դերը, խնդիրներն ու գործառույթները առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում: Ոստիկանության պետը կարևորել է հատկապես ընտրացուցակները վերջնական տեսքի բերելու խնդիրը և պահանջել անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ: