Թույլ չեմ տա, որ խաթարեն երեխայիս մանկությունը կեղծ ու ստոր լուրերով. Նաիրա Մովսիսյան
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կոչ, խնդրանք և զգուշացում կայքերին և բլոգերին.
Վերջին շրջանում Հայաստանյան կայքերի ու բլոգերի ամենաքննարկվող թեման դարձել է իմ և իմ երեխայի անձնական կյանքը:
Տարիներ շարունակ լռել եմ ու զուսպ տարել, երբ կայքերն ու բլոգերը ներխուժել են իմ կյանք և իմ անձնականը դարձրել հանրային քննարկման առարկա, բայց այժմ, երբ խոսքը գնում է իմ երեխայի մասին ես որպես մայր , որպես ծնող չեմ հանդուրժի այդ ամենաթողությունը և թույլ չեմ տա, որ խաթարեն երեխայիս մանկությունը կեղծ ու ստոր լուրերով ու հարցազրույցներով: Խնդրում եմ և կոչ անում բոլոր այն կայքերին և բլոգերին, որ եթե ևս մեկ անգամ փորձեն ներխուժել իմ անձնական դաշտ և շոշափել երեխայիս թեման ես կգտնվեմ շատ անողոք:
Ես միշտ բաց եմ եղել մամուլի ու իմ հանդիսատեսի համար, ես միշտ հրապարակել եմ այն ինչ ուզել եմ դարձնել հրապարակային, բայց երեխաս և նրա հետ կատարվող ամեն ինչ անթույլատրելի եմ համարում հրապարակման:»,-գրել է դերասանուհին: