«Ուրեմն ԿԳԲ-ն ասել է Հայրիկյանը չլինի: Իրենք էլ ինքնասպանություն են գործում». Հայրիկյանը՝ «ԵԼՔ»-ի մասին
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ «ԵԼՔ»-ը մեծագույն սխալ է գործում՝ ԱԻՄ-ին դաշինքի կազմ չընդգրկելով: Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ այդ դաշինքում աշխատել չգիտեն:
Այս մասին նա ասել է Armtimes.com-ի հետ զրույցում:
Նա նույնիսկ կասկած հայտնեց, որ այստեղ ԿԳԲ-ի մատն է խառը: «Ուրեմն ԿԳԲ-ն ասել է Հայրիկյանը չլինի: Իրենք էլ ինքնասպանություն են գործում»,- հավելեց նա: ԱԻՄ առաջնորդը հիշեցրեց, որ իրենք մինչ այժմ էլ դեմ էին «ընտրություններին» մասնակցելուն, ուղղակի ընտրողներն են հորդորել դիմել «ԵԼՔ»-ին:
Հիշեցնենք, որ «ԵԼՔ» դաշինքը ԱԻՄ-ի առաջարկը ժամանակավրեպ է անվանել: