ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը
ՀՅԴ համամասնական ցուցակում «օդիոզ» կերպարներ չկան: Այդ մասին հայտարարեց ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ 170 անդամից բաղկացած ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը:
Առաջին տասնյակում են.
1. Արմեն Ռուստամյան
2 . Աղվան Վարդանյան
3. Դավիթ Լոքյան
4. Արմենուհի Կյուրեղյան
5. Լևոն Մկրտչյան
6. Արծվիկ Մինասյան
7. Արմեն Բաբայան
8. Ռուզաննա Առաքելյան
9. Սպարտակ Սեյրանյան
10. Միքայել Մանուկյան
Ցուցակում տեղ են գտել նաև Արտակ Սարգսյանը, Նունե Պետրոսյանը, Արտավազդ Սահակյանը, Աշոտ Սիմոնյանը, Արթուր Եղիազարյանը, Լիլիթ Մանուկյանը, Հայկ Առաքելյանը, Արթուր Ղազարյանը, Վազգեն Մանասյանը, Ժասմեն Ասրյանը, Արսեն Համբարձումյանը, Վահան Գեղամյանը, Գագիկ Գևորգյանը, Մարինե Նանյանը, Իշխան Սաղաթելյանը, Ռոմիկ Մանուկյանը, Արտաշես Շահբազյանը, Անահիտ Հարությունյանը, Սերգեյ Լոքյանը և Կարեն Շահմուրադյանը:
Աղվան Վարդանյանի խոսքով՝ ցուցակում մոտ 45 հոգին անկուսակցականներ են, համակիրներ են, ովքեր տարիներ շարունակ իրենց հետ են եղել, նրանք համաձայն են Դաշնակցության արժեհամակարգին, նույն թիմի անդամներ են: