Հավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-իՄարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարումՌոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ ԲադալյանԻրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվելՀայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարներըՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունՊուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ ԶելենսկիՄոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերըՄիջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամըԲոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետոԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներովՀյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդականԱկանջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. ԴանիելյանՆախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջներըՊենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվելԸնթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա ԱնդրեասյանՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն էGoogle-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանը կնվազի
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան
Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալԱդրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքումՆոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել է
Տնտեսություն

EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահության հայտարարությունը

EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահության հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«EU-Asia Business Finance Center Holding-ը հոկտեմբերին հանդիպելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և ունենալով հստակ պայմանավորվածություններ Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ՝ կատարեց իր բոլոր պայմանավորվածությունները։ Տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որպես առաջին փորձաքար, հոլդինգը նախատեսեց Հայաստանի քիմիական արդյունաբերության վերաթողարկումը՝ ի դեմ արդյունաբերության քարշակ համարվող «Նաիրիտ» քիմիական գործարանի։

Չնայած հոլդինգը ներկայացրել էր հիանալի պատրաստված ներդրումային առաջարկը և չնայած նրան, որ հոլդինգը ՀՀ կառավարությունից ոչինչ չուզելով ապահովում էր ամբողջ ներդրումային ծավալը, մոտ 150 մլն եվրոյի շրջանակներում, այնուամենայնիվ, հայտարարվեց տենդեր։

Համաշխարհային պրակտիկայում, եթե համանման ներդրումային առաջարկություններ են լինում, ապա ցանկացած երկրի իշխանություն այն ընդունում է ոգևորությամբ և առանց տենդերների տրամադրում է համագործակցության պայմանները։

Հոլդինգի ղեկավարությունը զարմանքով ընդունեց ՀՀ կառավարության այդ խիստ տարօրինակ քայլը, երբ հայտարարեց մրցույթ «Նաիրիտի» վերաթողարկման շուրջ։

Երկարատև և պարտաճանաչորեն մրցույթի պայմանները բավարարելու համար հոլդինգը կատարեց անհրաժեշտ աշխատանքները և ժամանակին ներկայացրեց մրցույթին բավարարող բոլոր պայմանները։

Այսպես կոչված մրցույթը տեղի ունեցավ հունվարի 20-ին, այսպես ենք անվանում, քանզի մինչ այսօր ոչ մի պատասխան ՀՀ կառավարությունից չենք ստացել։ Մեր հոլդինգի անդամ կազմակերպություններն ունեն համաշխարհային փորձ տարբեր երկրներում մրցույթներին մասնակցելու շուրջ։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք նման տարօրինակ տենդեր մեր կազմակերպություններից ոչ մեկը չի լսել կամ մասնակցել, ավելին՝ մեր ներկայացուցիչների բազմաթիվ պարզաբանում պահանջող դիմումների արդյունքում մենք նույնիսկ չգիտենք, թե մրցույթի այսպես կոչված կազմակերպիչներն ինչ որոշում են ընդունել։

Ավելին՝ նույնիսկ հայտնի չէ, թե կառավարության որ օղակն է պատասխանատու մրցույթի կազմակերպման համար։ Մեր հոլդինգի նախագահությունը ստիպված է հայտարարել, որ Հայաստանի կառավարությունը և նրա նոր ղեկավարը կա′մ չունեն փորձառություն արտասահմանյան խոշոր ներդրումներ ընդունելու հետ կապված, կա′մ ունեն որոշակի վերաբերմունք «Նաիրիտի» վերաթողարկման շուրջ, որը սակայն սուբյեկտիվ է և չի համապատասխանում Հայաստանի տնտեսության զարգացման մեր ունեցած տեսլականին։

Հոլդինգի ղեկավարությունը դիմում է այդ քայլին՝ մամուլի միջոցով ՀՀ վարչապետից տենդերի արդյունքները հայտարարելու խիստ պահանջով։ Հոլդինգի հսկայական ժամանակ և նաև ֆինանսական միջոցներ է վատնել Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ մեծածավալ ներդրումներ ներգրավելու համար։ Հոլդինգն առաջարկել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին մասնակցել հոլդինգի կողմից համահայկական «Եվրոպա-Ասիա հիմնադրամի» կազմակերպչական գործերին։ Հոլդինգն արդեն բանակցել է խոշորագույն չինական Միջազգային մետաքսե ուղու առևտրատնտեսական պալատի» հետ ներդրումային ծրագրեր կազմակերպելու և Հյուսիս-Հարավ ուղու ու ապագայում Իրան-Հայաստան երկաթուղու միջոցով Չինաստան Եվրոպային՝ Հայաստանով անցնող «Նոր մետաքսե ուղու» կառուցման շուրջ։

Հոլդինգը վարել է նաև բանակցություններ խոշոր հայ միլիարդատերերի հետ՝ այս ծրագրի մեջ ներգրավելու համար։

Կառավարության հետ բանակցությունների անընդունելի ցածր մակարդակի պատճառով հոլդինգն այսօր տարակուսում է, որ այսօրվա կառավարության հետ ընդհանրապես հնարավոր է համագործակցություն։

Հոլդինգը պահանջում է կառավարության հստակ բացատրությունը՝ նման գործելաոճի և հատկապես «Նաիրիտի» շուրջ անցկացված մրցույթի արդյունքների հրապարակավ ներկայացնելու համար։

Կարճ ժամանակ անց, հոլդինգը կներկայացնի իր վերջնական որոշումը Հայաստանի այսօրվա կառավարության հետ համագործակցության հնարավորության վերաբերյալ»։