«Ժողովուրդ». Խուճուճ Էդոյի վարորդի տեղեկություններով՝ շեֆը չի առաջադրվելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրեբունի վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), ով խնամիական կապերի մեջ է Մհեր Սեդրակյանի հետ:
Էդուարդ Մադաթյանի որդին՝ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանը, ամուսնացած է Մհեր Սեդրակյանի դստեր հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Էդուարդ Մադաթյանից, սակայն վերջինիս փոխարեն հեռախոսին պատասխանեց վարորդը և տեղեկացրեց, որ ինքը որքանով տեղյակ է՝ Էդուարդ Մադաթյանը չի առաջադրվելու»: