«ՉԻ». Սամվել Բալասանյանը խիստ նեղսրտած է ՀՀԿ-ից. նրա ընտանիքը կարող է մի կողմ քաշվել
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խիստ նեղսրտել է այն բանից հետո, երբ նրա որդուն հնարավոր չի եղել ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ու դարձնել պատգամավոր:
Ինչպես պնդում են մեր աղբյուրները, ՀՀԿ-ում չեն համաձայնել այդ քայլին, ասելով, որ նրանք այլ անցողիկ թեկնածուներ ունեն, օրինակ Մարտուն Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը և այս դեպքում չեն երաշխավորում կրտսեր Բալասանյանի ընտրվելը:
Այսքանից հետո չի բացառվում, որ Բալասանյանի ընտանիքն առաջիկա ընտրություններում գերադասի չխառնվել քաղաքական թոհուբոհին, առավել ևս, երբ այնտեղ պայքարելու են իրենց երկու հակառակորդները՝ Վարդան Ղուկասյանը ԲՀԿ ցուցակով և Մարտուն Գրիգորյանը՝ ՀՀԿ ցուցակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում