«ՉԻ». Ո՞ւմ համար է աշխատելու Մհեր Սեդրակյանը. Գագիկ Բեգլարյանը շարունակում է «երկրորդ խաղակեսը»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Մհեր Սեդրակյանի կուրացիայի տակ գտնվող ընտրատարածքը Երևանում ամենախոշորներից է, և հիմա շատ հետաքրքիր է լինելու, թե ինչպես է համայնքի քաղաքական ակտիվն իրեն դրսևորելու: Համայնքում խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ի թեկնածուների օգտին Սեդրակյանները չեն աշխատելու: Ճիշտ է՝ նրանք հավատարմության երդում են տվել Սերժ Սարգսյանին, բայց շահագրգռվածություն չունեն ՀՀԿ-ական ռեյտինգայինների համար աշխատելու:
Չի բացառվում, որ Սեդրականներն ու նրանց թիմը աշխատեն ՀՀԿ-ի համամասնական ցուցակի, այսինքն՝ կուսակցության համար: Նկատենք, որ սա և «ապահով» և «շահեկան» դիրքորոշում է, ինչն անակնկալի է բերել շատերին:
Եվս մի կարևոր լրացում. Էրեբունին ընդգրկող ընտրատարածքում է առաջադրվելու Գագիկ Բեգլարյանի եղբայրը: Սեդրակյանի և Բեգլարյանի մտերմության մասին բոլորին է հայտնի, բայց այս պահին դժվար է ասել՝ Սեդրակյանը կաշխատի՞ Բեգլարյանի համար, թե՞ ոչ:
Համայնքում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հատուկ հրահանգ Բեգլարյանենց մասով չի տրվելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում