Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին
ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ու ծանոթացել նրա պահման պայմաններին։ Այս մասին պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթացանք Հաց բերող Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։ Նրա հետ շփելու հնարավորություն չտրվեց՝ քննիչի սահմանած արգելքի պատճառով։
Այնուամենայնիվ Արթուրին տեսանք. նա քնած էր, պահվում է առանձին հիվանդասենյակում։ Առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան, որովհետև նա հրաժարվում է հետազոտվել»։