ՀՀԿ-ն բոլոր հարցումներով ընտրություների բացահայտ ֆավորիտն է. Շարմազանով
Տարածքներում ՀՀԿ-ականները մեկը մյուսի դեմ չեն պայքարելու:
Այդ մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով սկզբունքը մեկն է՝ «Մեր թեկնածուները բոլորը պայքարելու են հանուն նրա, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները լինեն օրինակելի, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, հարազատ ՀՀԿ-ն ստանա հնարավորինս շատ ձայներ: Նրանք քարոզելու ենք մեր ամբողջական ցուցակի համար, ապացուցելու են, հանրության դատին ներկայացնելու են, որ յուրաքանչյուր տարածքում մեր ռեյտինգային ցուցակն ամենամրցունակն է, իսկ հանրությունն արդեն ինքը կորոշի այդ մրցունակ ցուցակից որ թեկնածուին ձայն տա»:
Հարցին, թե ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկված են նաև նախկին ԲՀԿ-ականներ, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ նորմալ է, քաղաքական կյանք է, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում ինչպես տնօրինել իր սեփական քաղաքական ճակատագիրը:
«Այս ցուցակը մենք գտնում ենք, որ լավագույնն է մեզ համար, ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները կարող են լավագույնս ներկայացնեն կուսակցության ծրագիրը մեր հանրությանը…ՀՀԿ-ն բոլոր հարցումներով ընտրություների բացահայտ ֆավորիտն է: Ակնկալում ենք արդար մրցապայքարում ստանալ հնարավորինս շատ ձայներ»,- ասաց Է. Շարմազանովը:
:
«Ա»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը: