«Հրապարակ». Ծառուկյանը վերջնականապես վերանայել է լայն դաշինքով մասնակցելու իր որոշումը
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը վերջնականապես վերանայել է լայն դաշինքով մասնակցելու իր որոշումը, և արդեն համաձայնագիր կա ստորագրված, որն առայժմ կողմերը հույժ գաղտնի են պահում։
Երեկվա դրությամբ, «Հրապարակ»-ի տեղեկություններով, համաձայնագիրն ստորագրելու էր 2 ուժ՝ ԲՀԿ-ն և Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը», իսկ մյուսների համագործակցությունը լինելու է անհատական, օրինակ՝ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանինը։ Չի բացառվում նաև, որ ցուցակում կլինի «Առաքելություն» կուսակցության վարչության անդամ Մանուկ Սուքիասյանը, որը նույնպես հրավիրված էր ԲՀԿ երեկվա համագումարին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում