Մեր խաղամակարդակը բավարար է, որպեսզի տեղ զբաղեցնենք լավագույն քառյակում. Վենգեր
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է ընթացիկ մրցաշրջանում թիմի հեռանկարների մասին կարծիքով։
«Մենք կպայքարենք չեմպիոնության համար, քանի դեռ հնարավորություն կա։ Կրկնակի արշավի մեջ ենք, քանզի նաև քառյակում հայտնվելու համար ենք պայքարում։ Եվ երբ դու մասնակցում ես մրցումների, տուն չես գալիս ու հաշվում. «Այսպես, եթե նրանք վերցնեն 3 միավոր, եթե այստեղ հաղթեն…Պետք է պայքարենք այնպես, կարծես ուզում ենք հասնել «Չելսիին» կամ էլ ուղղակի այլևս վառելիք չունենք»,-Վենգերի խոսքերը մեջբերել է sports.ru-ն:
Նա նշել է նաև, որ պարտավոր են շարունակել պայքարը։
«Արդյոք սա ամենաբա՞րդ մրցաշրջանն է։ Այդ մասին ձեզ կասեմ, երբ այն ավարտվի։ Այո, այն բարդ է, սակայն մեր խաղամակարդակը բավարար է, որպեսզի տեղ զբաղեցնենք լավագույն քառյակում»,- ասել է Վենգերը։