Ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող գալ Բելառուս. Կոմանդոսը մերժել է Բելառուսի հրավերը
Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) մերժել է Բելառուսի հրավերը` մասնակցելու ԴՕՍՍԱՖ-ի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այն պետք է տեղի ունենա փետրվարի 28-ին:
Կոմանդոսը Բելոռուսի ԴՕՍՍԱՖ-ի ղեկավարի հրավերի պատասխան նամակում մասնավորապես գրել է. «Շնորհակալ եմ հրավերի համար, բայց ելնելով այն բանից, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել ԴՕՍՍԱՖ-ի 90-ամյակին նվիրված միջոցառմանը՝ Բելառուսում»: Այս կերպ Կոմանդոսն ակնարկել է իր դիրքորոշումը՝ կապված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքի հետ, ով Արցախում լինելու համար Արդբեջանի կողմից հետապնդվել է և Բելառուսի կողմից արտահանձնվել Բաքու:
