«Հաց բերող» Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել
«Վայ ձեր կերած հացը», «Ձեր հացը հարամ լինի» պաստառներով մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել Հատուկ քննչական ծառայության դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած «Հաց բերող» Արթուր Սարգսյանին:
Ակցիայի կազմակերպիչները՝ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները, պնդում են, որ Արթուր Սարգսյանին կալանավորելու հիմքեր չկան: Վերջիններս, որպես բողոքի նշան՝ Արթուրի անունից հաց էին բաժանում: Նրանք ցանկացան նաև հաց ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: Ոստիկանները, սակայն, նրանց թույլ չտվեցին:
Կազմակերպիչների դիտարկմամբ՝ քաղաքակիրթ երկրներում նման արարքի համար մարդկանց ոչ թե կալանավորում, այլ պարգևատրում են:
Իր հերթին Արթուր Սարգսյանը, հացադուլ է հայտարարել:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը երեկ բերման էր ենթարկվել Հատուկ քննչական ծառայություն, ապա նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր. նա դարձյալ կալանավորվել էր: Այժմ նա Դատապարտյալների հիվանդանոցում է: